14:50  +04,  19 սեպտեմբերի, 2019

Մաթեւոս Իսահակյանը նորամուտը կնշի Ֆորմուլա-2-ում

Ռուսաստանցի ավտոարշավորդ Մաթեւոս Իսահակյանը չեխական Charouz Racing System թիմի կազմում հանդես կգա Ֆորմուլա-2-ի վերջին երկու մրցափուլերում՝ Սոչիում եւ Աբու Դաբիում, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Մաթեւոս Իսահակյանը կփոխարինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խուան Մանուել Կոռեային, որը արհեստական կոմայի մեջ է օգոստոսի 31-ին Բելգիայում անցկացված հերթական մրցափուլի ժամանակ տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այդ վթարում մահացել էր Arden-ի ֆրանսիացի մրցարշավորդ Անտուան Յուբերը։

Սոչիի փուլը տեղի կունենա սեպտեմբերի 27-29-ին, Աբու Դաբիի փուլը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: