10:05  ,  19 սեպտեմբերի, 2019

#SportLifeVlog․ Արթուր Ալեքսանյանի «մեծ» նվերը Մուսա Եվլոեւին, Սլավիկ Գալստյանի բրոնզե հաղթանակը

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի կարեւոր իրադարձությունների մասին պատմող #SportLifeVlog-ը։

#SportLifeVlog-ը շարունակում է Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանից ներկայացնել ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Հերթական #SportLifeVlog-ը պատմում է աշխարհի առաջնությունում հունահռոմեականների պայքարում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառաքի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ նրա թիմակիցների մրցելույթների, նվաճումների եւ ձախողումների մասին։

Լուսինե Շահբազյանը Նուրսուլթանում նախ՝ ստանում է աշխարհի առաջնությունը լուսաբանելու իրավունքը հաստատող հավատարմագրման բեյջը, լինում լրագրողների աշխատանքային սրահում՝ մեդիա կենտրոնում, ապա՝ դահլիճից հետեւում Կարեն Ասլանյանի, Արթուր Ալեքսանյանի մրցելույթներին եւ Սլավիկ Գալստյանի բրոնզե մեդալի համար գոտեմարտին։

Նուրսուլթանում Սլավիկ Գալստյանը նվաճում է բրոնզե մեդալ, Կարեն Ասլանյանը մրցավարական կողմնապահության պատճառով դուրս է մնում պայքարից։ Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտեր անցկացնելուց եւ փայլուն հաղթանակներ տանելուց հետո վնասվածք է ստանում եւ հրաժարվում եզրափակիչ գոտեմարտից։ Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվում է արծաթե մեդալով եւ նվաճում օլիմպիական ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում