20:43  ,  18 սեպտեմբերի, 2019

Լինդելոֆը նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելոֆի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: 

Լինդելոֆը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և մանչեսթերյան ակումբում հանդես կգա մինչև 2024 թվականի հունիս:

«Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մանչեսթեր տեղափոխվելուց հետո մեծ առաջընթաց եմ գրանցել իմ խաղում: Ցանկանում եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ ակումբին»,- «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Լինդելոֆը:

Վիկտոր Լինդելոֆը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2017 թվականից: Ակումբի կազմում 25-ամյա պաշտպանը մասնակցել է 74 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում