18:41  +04,  18 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Առաջին օրը Հայաստանը կներկայացնեն այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը եւ Վազգեն Թեւանյանը։

57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում՝ գոտեմարտելով վրացի Օտարի Գոգավայի հետ։

65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը որակավորման փուլում կմրցի Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանի հետ՝ պայքարելով 1/16 եզրափակիչի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: