Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խոսել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում ստացած վնասվածքի և կորտ վերադառնալու ժամկետների մասին:
«Վնասվածքս սպասվածից ավելի լուրջ էր: Դժգոհ եմ, որ չկարողացա շարունակել պայքարը US Open-ում, քանի որ այն թենիսի գլխավոր չորս մրցաշարերից մեկն է:
Հուսով եմ, որ կկարողանամ կորտ վերադառնալ 1 կամ 2 շաբաթից: Ցանկանում եմ մասնակցել Japan Open-ին»,- Ջոկովիչը խոսքը փոխանցում է RTS-ը:
Ճապոնիայի բաց առաջնությունը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում