Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) սպիտակներով մրցեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:
25-րդ քայլում գրոմսայտերները պարտիան ավարտեցին ոչ ոքի։ Պատասխան պարտիան կանցկացվի սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Հայատանի ներկայացուցիչներից Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: Սերգեյ Մովսեսյանը (2654) 1/32 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի արգելքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում