12:43  +04,  16 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում է (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանուում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը։

77 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության մատնեց Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին։

Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Բելառուսի թիմի անդամ Պավել Լյախը, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթեց թուրք Ֆաթիհ Չենգիզին։

Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

Հայաստանի ներկայացուցիչներից սեպտեմբերի 16-ին 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտել էր ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի հետ եւ պարտվել 0։7 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ