Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը պարտություն կրեց վիճահարույց մրցավարության հետեւանքով։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Էլսայեդն էր։ 3։3 հաշվի ժամանակ մրցավարը 2 միավոր շնորհեց Էլսայեդին։ Հայաստանի թիմը վիճարկեց որոշումը, սակայն մրցավարները չբավարարեցին այն եւ եւս մեկ միավոր տվեցին եգիպտացի ըմբիշին, որը հաղթեց 6։3 հաշվով։
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտել էր տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ հաղթել ժամանակից շուտ 10։1 հաշվով։
Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:46 , 8 նոյեմբերի
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի