11:57 15 սեպտեմբերի, 2019Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը պարտություն կրեց վիճահարույց մրցավարության հետեւանքով։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Էլսայեդն էր։ 3։3 հաշվի ժամանակ մրցավարը 2 միավոր շնորհեց Էլսայեդին։ Հայաստանի թիմը վիճարկեց որոշումը, սակայն մրցավարները չբավարարեցին այն եւ եւս մեկ միավոր տվեցին եգիպտացի ըմբիշին, որը հաղթեց 6։3 հաշվով։
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտել էր տաջիկ Մուբինժոն Ախմեդովի հետ եւ հաղթել ժամանակից շուտ 10։1 հաշվով։
Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.