19:23  ,  13 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել, Մովսեսյանը՝ ոչ ոքի խաղացել

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի առաջին պարտիաները:

Լեւոն Արոնյանը 42-րդ քայլում հաղթանակ է տարել իրանցի Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ, իսկ Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի է խաղացել Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի հետ:

Պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում