15:39  +04,  12 սեպտեմբերի, 2019

Էվրան շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կօգնի թիմի նախկին պաշտպան Պատրիս Էվրային հնարավորինս արագ մարզչական աշխատանքի անցնել, հայտնել է Էվրան Թվիթերյան իր պաշտոնական էջում:

«Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ ունեմ հիմա: Մարզիչի համազգեստը կրելու հնարավորությունն ինձ դարձրել է աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը: Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» մարզչական արտոնագիր ստանալու հարցում օգնության համար»,- գրել է Էվրան:

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանը հայտարարել էր խաղացողի կարիերան ավարտելու և մարզչական գործունեության անցնելու մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ