Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիաները:
Առաջին շրջանի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի:
Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվելուց հետո ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ ոչ ոքի է խաղացել երկրորդ պարտիայում, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:
Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում