Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել կոմայից, հայտնում է Le Parisien-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 9-ին Շումախերին տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը, որտեղ 50-ամյա ավտոարշավորդը 4 տարի կոմայում գտնվելուց հետո գիտակցության է եկել:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում արհեստական շնչառություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում