16:39  ,  10 սեպտեմբերի, 2019

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ռոմայում»

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ին առաջին մարզումն է անցկացրել իտալական ակումբի կազմում, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

«Ռոման» պատրաստվել է Իտալիայի առաջնության երրորդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանը «Ռոմայում» կանցկացնի վարձակալությամբ: 









Լուսանկարները՝  asroma.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում