20:17  ,  9 սեպտեմբերի, 2019

Վիդիչ. Մեսին վտանգավոր, բայց կանխատեսելի ֆուտբոլիստ էր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին:

«Մեսին վտանգավոր, բայց կանխատեսելի ֆուտբոլիստ էր, երբ խաղում էր հարձակման աջ եզրում: Գվարդիոլան նրան տեղափոխեց կենտրոն և այդ դիրքում Մեսին սկսեց փայլել: 

«Բարսելոնայի» դեմ խաղացել եմ 2 անգամ, և 2 խաղում էլ մենք պարտություն ենք կրել, սակայն չեմ կարող ասել, որ «Բարսելոնան» գերազանցում էր մեզ: Եթե չլիներ Մեսին, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր»,- Վիդիչի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Նեմանյա Վիդիչը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2006-2014 թվականներին: 2016 թվականին սերբ պաշտպանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում