Վոլեյբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը 44 տարեկանում մահացել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յարմենկոն:
«Դեռ հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն մահվան փաստը կարող եմ հաստատել: Ինձ զանգահարեցին Մոսկվայի «Դինամոյից»: Նրանք այս օրերին հավաք են անցկացնում Խորվաթիայում, այդ իսկ պատճառով մանրամասները դեռ հայտնի չեն»,- Ալեքսանդր Յարմենկոյի խոսքը փոխանցում է Gazeta.ru-ն:
Սերգեյ Օվչիննիկովը կանանց Ռուսաստանի հավաքականը գլխավորում էր 2011 թվականից: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նրա թիմը խմբում զբաղեցրեց առաջին տեղը, սակայն փլեյ-օֆֆի մեկնարկային փուլում պարտվեց Բրազիլիայի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի