13:43 29 օգոստոսի, 2012Վոլեյբոլի կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը 44 տարեկանում մահացել է: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Յարմենկոն:
«Դեռ հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն մահվան փաստը կարող եմ հաստատել: Ինձ զանգահարեցին Մոսկվայի «Դինամոյից»: Նրանք այս օրերին հավաք են անցկացնում Խորվաթիայում, այդ իսկ պատճառով մանրամասները դեռ հայտնի չեն»,- Ալեքսանդր Յարմենկոյի խոսքը փոխանցում է Gazeta.ru-ն:
Սերգեյ Օվչիննիկովը կանանց Ռուսաստանի հավաքականը գլխավորում էր 2011 թվականից: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նրա թիմը խմբում զբաղեցրեց առաջին տեղը, սակայն փլեյ-օֆֆի մեկնարկային փուլում պարտվեց Բրազիլիայի հավաքականին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.