09:09  ,  7 սեպտեմբերի, 2019

#Corner․ Հայ-իտալական թեժ դիմակայությունը, ֆանտաստիկ Կամոն + անակնկալ մրցույթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 45-րդ թողարկումը, որը նվիրված է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Հայաստան - Իտալիա թեժ դիմակայությանը՝ 1։3։

Հուսադրող մեկնարկ Ալեքսանդր Կարապետյանի գոլով, սուր եւ համառ պայքար, Բոնուչիի սիմուլյացիան ու Կարապետյանի երկրորդ դեղին քարտն ու հեռացումը, ֆանտաստիկ արագ Կամո Հովհաննիսյանը եւ դրամատիկ վերջաբան։ Այս ամենը և շատ ավելին այսօրվա թողարկման ընթացքում։

#Corner Exclusive-ը ներկայացնում է հարցազրույց Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, 1982թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, այժմ իտալական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ Պաոլո Ռոսիի հետ։

Այս անգամ հատուկ Ձեզ համար նաև փոքրիկ խաղարկություն ենք կազմակերպել: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևորագույն հանդիպում ունի անցկացնելու սեպտեմբերի 8-ին, որում մենք կընդունենք Բոսնիայի և Հերցեգովինայի թիմին, խաղարկում ենք Արևմտյան տրիբունայի երկու տոմս: Հաղթելու համար այս թողարկման մեկնաբանություններում պետք է պատասխանել միայն մեկ հարցի.

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին բոսնիացիներին հաղթելու համար:

Հաղթող կճանաչվի ամենաշատ հավանում հավաքած մեկնաբանությունը: Մրցույթի ավարտն է սեպտեմբերի 8-ը, ժամը 12:00-ն: Այնպես որ ակտիվ եղեք մեկնաբանություններում և ուշադրությամբ հետևեք Youtube-ում մրցույթի ամփոփմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով