09:09 7 սեպտեմբերի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 45-րդ թողարկումը, որը նվիրված է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Հայաստան - Իտալիա թեժ դիմակայությանը՝ 1։3։
Հուսադրող մեկնարկ Ալեքսանդր Կարապետյանի գոլով, սուր եւ համառ պայքար, Բոնուչիի սիմուլյացիան ու Կարապետյանի երկրորդ դեղին քարտն ու հեռացումը, ֆանտաստիկ արագ Կամո Հովհաննիսյանը եւ դրամատիկ վերջաբան։ Այս ամենը և շատ ավելին այսօրվա թողարկման ընթացքում։
#Corner Exclusive-ը ներկայացնում է հարցազրույց Իտալիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, 1982թ․ աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, այժմ իտալական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ Պաոլո Ռոսիի հետ։
Այս անգամ հատուկ Ձեզ համար նաև փոքրիկ խաղարկություն ենք կազմակերպել: Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևորագույն հանդիպում ունի անցկացնելու սեպտեմբերի 8-ին, որում մենք կընդունենք Բոսնիայի և Հերցեգովինայի թիմին, խաղարկում ենք Արևմտյան տրիբունայի երկու տոմս: Հաղթելու համար այս թողարկման մեկնաբանություններում պետք է պատասխանել միայն մեկ հարցի.
Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին բոսնիացիներին հաղթելու համար:
Հաղթող կճանաչվի ամենաշատ հավանում հավաքած մեկնաբանությունը: Մրցույթի ավարտն է սեպտեմբերի 8-ը, ժամը 12:00-ն: Այնպես որ ակտիվ եղեք մեկնաբանություններում և ուշադրությամբ հետևեք Youtube-ում մրցույթի ամփոփմանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.