17:39  ,  6 սեպտեմբերի, 2019

Հայտնի են Պրեմիեր լիգայի օգոստոսի լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մրցաշարի օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի կոչման հավակնորդների անունները:

Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը և «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Սերխիո Ագուերոն, Ռահիմ Ստերլինգը և Կևին Դե Բրույնեն, «Բարնլիի» հարձակվող Էշլի Բարնսը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն, «Նորվիչի» հարձակվող Թեմու Պուկին:

Լավագույն մարզիչի ու ֆուտբոլիստի իրենց թեկնածուին երկրպագուները հնարավորություն ունեն ընտրել Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում: 

Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս