12:09  ,  4 սեպտեմբերի, 2019

US Open-ում 100-րդ հաղթանակը տարած Սերենա Ուիլյամս․ Ես ունեմ աշխարհի լավագույն աշխատանքը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է չինացի Վան Ցյանին՝ տանելով 100-րդ հաղթանակն այս մրցաշարում։  101 հաղթանակ ունի Կրիս Էվերտը, որը 1970-80-ականներին 6 անգամ նվաճել է US Open-ի չեմպիոնի տիտղոսը։

«Կարծում եմ՝ Էվերտի ժամանակներից մինչեւ այսօր սպորտը երկար ճանապարհ է անցել, մեծ առաջընթաց է ունեցել։ Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են կանայք հանդես գալիս բարձր նվաճումների սպորտում։ Իմ կարծիքով, սա լավագույն աշխատանքն է աշխարհում, որը հասանելի է կանանց։

Տարիներ շարունակ մենք պայքարել ենք սպորտում շատ բաների համար։ Մենք դեռ շատ անելիք ունենք, բայց այս տասնամյակների ընթացքում արդեն շատ արգելքներ ենք հաղթահարել»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

37-ամյա Ուիլյամսը 6 անգամ է նվաճել է ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը։ Առաջին անգամ նա այդ տիտղոսին հասել է 1999 թվականին, 18 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում