12:09 4 սեպտեմբերի, 2019Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է չինացի Վան Ցյանին՝ տանելով 100-րդ հաղթանակն այս մրցաշարում։ 101 հաղթանակ ունի Կրիս Էվերտը, որը 1970-80-ականներին 6 անգամ նվաճել է US Open-ի չեմպիոնի տիտղոսը։
«Կարծում եմ՝ Էվերտի ժամանակներից մինչեւ այսօր սպորտը երկար ճանապարհ է անցել, մեծ առաջընթաց է ունեցել։ Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են կանայք հանդես գալիս բարձր նվաճումների սպորտում։ Իմ կարծիքով, սա լավագույն աշխատանքն է աշխարհում, որը հասանելի է կանանց։
Տարիներ շարունակ մենք պայքարել ենք սպորտում շատ բաների համար։ Մենք դեռ շատ անելիք ունենք, բայց այս տասնամյակների ընթացքում արդեն շատ արգելքներ ենք հաղթահարել»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է ESPN-ը։
37-ամյա Ուիլյամսը 6 անգամ է նվաճել է ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը։ Առաջին անգամ նա այդ տիտղոսին հասել է 1999 թվականին, 18 տարեկանում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.