22:15  ,  30 օգոստոսի, 2019

Ռոմերո. Հուսով եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս կգա Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն հույս է հայտնել, որ իր թիմը կկարողանա ընթացիկ մրցաշրջանում դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

«Փորձը ցույց է տվել, որ նման կարգի մրցաշարերում թույլ թիմեր չկան: Հենց այնպես ոչ մի թիմ երբեք միավորներ չի նվիրում: Գիտենք, թե ինչ դժվար ճանապարհ է մեզ սպասվում, սակայն անելու ենք ամեն ինչ, որպեսզի դուրս գանք եզրափակիչ:

«Մանչեսթեր Յունայթեդն» ունի հիանալի մարզիչ, մրցունակ կազմ: Կարծում եմ, որ մեզ մոտ ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ կստացվի», - Ռոմերոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում կխաղա L խմբում, որտեղ կմրցի ղազախական «Աստանայի», սերբական «Պարտիզանի» և հոլանդական «Ալկմարի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English