21:33  ,  29 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիայի» պատմական խաղից առաջ (ուղիղ՝ Լյուքսեմբուրգից)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Լյուքսեմբուրգից։ Թիմերն արդեն դուրս են եկել նախավարժանքի։

«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան, Էդգար Մալաքյան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Անտոն Կոբյալկո։

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել է 2։1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս