21:33 29 օգոստոսի, 2019Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Լյուքսեմբուրգից։ Թիմերն արդեն դուրս են եկել նախավարժանքի։
«Արարատ-Արմենիա»․ Դմիտրի Աբակումով, Ռոշդի Աչենտե, Դմիտրի Գուզ, Անժելո Մենեզես, Գեորգի Պաշով, Կոջո Ալֆոնս, Արմեն Համբարձումյան, Էդգար Մալաքյան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Անտոն Կոբյալկո։

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթել է 2։1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» հովանավորն է «Տաշիր Գրուպը»։
Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.