Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպմանը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը ժամանել է ստադիոն եւ սկսում է նախախաղային մարզումը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ դիմակայության նախօրեին։
Հայկական թիմը օգոստոսի 28-ին է մեկնել Լյուքսեմբուրգ։ Մրցավայրում է նաեւ NEWS.am Sport-ի ֆուտբոլային լրագրող Սամվել Սուքիասյանը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։
Օգոստոսի 28-ին Երեւանի ժամանակով 21։00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը։
NEWS.am Sport-ը Լյուքսեմբուրգից կներկայացնի ուղիղ հեռարձակումներ ասուլիսից եւ մարզումից։
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի