Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կամերունցի պաշտպան Ժոել Մատիպին, հայտնում է The Athletic-ը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է 28-ամյա պաշտպանի ցուցադրած խաղից և ցանկանում է երկար ժամանակ իր տրամադրության տակ ունենալ ֆուտբոլիստին:
Մատիպի պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Մատիպը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից: Կամերունի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստն անգլիական ակումբ է տեղափոխվել գերմանական «Շալկե 04»-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում