01:25  +04,  23 օգոստոսի, 2019

Ռոնալդուն՝ Ժոաու Ֆելիշի մասին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հավատում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը մեծ ապագա ունի։

«Ֆելիշը հրաշալի խաղացող է շատ մեծ ներուժով։ Սակայն որոշ բաներ նա դեռ պետք է կատարելագործի իր խաղում։

Ֆելիշը պետք է պատրաստ լինի նոր լիգայի, նոր ակումբում։ Իսպանիայում ավելի բարդ կլինի նրա համար, մրցակիցներն այլ կլինեն։

Նա պետք է նաեւ հոգեբանորեն պատրաստ կլինի քննադատությանը, որին նա կբախի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է TVI-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության առաջին տուրում Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկն աչքի էր ընկել տպավորիչ դրիբլինգով։

Նա խաղադաշտի կենտրոնից հասել էր մինչեւ «Խետաֆեի» տուգանային հրապարակ՝ թիկունքում թողնելով երեք մրցակիցներին եւ վաստակել  11 մետրանոց, որը չէր կարողացել արդյունավետ իրացնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

Այդ խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ