19:45  +04,  22 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիան» հաղթում է «Դյուդելանժին» (առաջին խաղակես, ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ:

Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է Վարդան Մինասյանի գլխավորած թիմը։ 22-րդ րոպեին բուլղարացի կիսապաշտպան Գեորգի Պաշովի փոխանցումից հետո գլխով կատարած հարվածով մրցակցի դարպասը գրավեց հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Եվրոպայի լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ»՝ 1։0 (առաջին խաղակես)

Մաիլսոն Լիմա, 22

«Արարատ-Արմենիա». Դմիտրի Աբակումով, Գեորգի Պաշով, Անժելու Մենեզես, Ալեքսանդր Դամչեւսկի, Ռոժդի Աչենտե, Ալֆոնս Կոջո, Գոռ Մալաքյան, Մաիլսոն Լիմա, Ֆուրջել Նարսինգ, Պետրոս Ավետիսյան, Անտոն Կոբյալկո:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ