16:12  +04,  21 օգոստոսի, 2019

Նոր մանրամասներ «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի բանակցություններից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բանակցություններ վարել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության շուրջ: 

ESPN-ի հաղորդմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողին վարձակալելու համար «Բարսելոնան» առաջարկել է ՊՍԺ-ին 40 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար՝ 150 միլիոն եվրո: ՊՍԺ-ն մերժել է Իսպանիայի չեմպիոնի առաջարկը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պահանջում է, որ Նեյմարի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմի 200 միլիոն եվրո՝ «Բարսելոնայի» առաջարկած 190 միլիոն եվրոյի փոխարեն:

Սպասվում է, որ մինչև օգոստոսի 25-ը կողմերը վերջնական համաձայնության կգան գործարքի ֆինանսական կողմի վերաբերյալ և Նեյմարն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին բուժզննում կանցնի «Բարսելոնայում»: 

Իսպանական մեկ այլ պարբերականի՝ El Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» արդեն պատրաստվում է Նեյմարի ընդունելությանը: Ակումբը պրոմո-հոլովակ է պատրաստել Նեյմարի վերադարձի կապակցությամբ, նաև Նեյմարի անունով մեծ քանակության համազգեստ է պատվիրել ակումբի հովանավոր Nike ընկերությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ