23:50  +04,  19 օգոստոսի, 2019

Sinquefield Cup. Լևոն Արոնյանը երրորդ ոչ ոքին խաղաց

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Մոտ 2 ժամ տևած պարտիան 42-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի:

Այս մրցաշարի անցած տարվա հաղթող Լևոն Արոնյանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, իսկ երկրորդ տուրում՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 2 միավոր։ Արոնյանը ներկա պահին 1,5 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ