00:55  +04,  19 օգոստոսի, 2019

Չեմպիոն ՊՍԺ-ն պարտվեց գավաթակիր «Ռենին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց գավաթակիր «Ռենին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

36-րդ րոպեին դաշտի տերերի անփութությունից օգտվեց ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին՝ բացելով հանդիպման հաշիվը։

Մինչեւ ընդմիջում «Ռենը» սենեգալցի հարձակվող Մբայե Նյանգի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում խփեց նաեւ երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ռոմեն դել Կաստիլյոն։

«Ռենը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիոնին» եւ «Նիցային»։ ՊՍԺ-ն 3 միավորով 8-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)

Մբայե Նյանգ, 44, Ռոմեն դել Կաստիլյո, 48 - Էդինսոն Կավանի, 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ