00:56  ,  17 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» պարտվեց Բիլբաոյում

Իսպանիայի առաջնության մեկնարկում չեմպիոն «Բարսելոնան» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ գոլ բաց թողնելով 89-րդ րոպեին։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը։

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը։

Երկրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալի «Բետիսին»։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Աթլետիկ» - «Բարսելոնա»՝ 1։0 (տեսանյութ)

Արից Ադուրիս, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English