02:18  +04,  15 օգոստոսի, 2019

Լեւոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չինացի Դին Լիրենին, հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիրե Դոմինգեսի, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։

Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր եւ կեսական միավոր առաջ անցավ չինացիներ Դին Լիրենից, Յանջի Յուից եւ Վաշյե-Լագրավից։

Օգոստոսի 17-ից 29-ը Արոնյանը Սենթ Լուիսում կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճել է անցած տարի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: