10:11  ,  14 օգոստոսի, 2019

Եվրոպայի Սուպերգավաթ․ «Լիվերպուլ» - «Չելսի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» ու Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» օգոստոսի 14-ին Ստամբուլում կվիճարկեն Եվրոպայի սուպերգավաթը։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․60 գործակցով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հաղթանակն ունի 5․50 գործակից, հիմնական ժամանակում ոչ ոքին՝ 4․10։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում