00:45  ,  10 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկեց Մոնակոյում «Լիոնի» հաղթանակով

Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկեց «Մոնակո» - «Լիոն» խաղով։ 3։0 հաշվով հաղթանակ տարան «Լիոնի» ֆուտբոլիստները։

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն։

30-րդ րոպեին մրցակցի ոտքը տրորելու համար հեռացվեց «Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգաստ։

6-րդ րոպե անց հյուրերի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը կրկնապատկեց հաշիվը, իսկ վերջնամասում ֆրանսիացի կիսապաշտպան Լուկա Տուսարը խփեց «Լիոնի» երրորդ գոլը։

Ֆրանսիայի առաջնություն, առաջին տուր

«Մոնակո» - «Լիոն»՝ 0։3

Մուսա Դեմբելե, 5, Մեմֆիս Դեպայ, 36, Լուկա Տուսար, 80

Հեռացում՝ Սեսկ Ֆաբրեգաս («Մոնակո»), 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով