11:12  ,  27 օգոստոսի, 2012

Գողացել են Ֆրիդզոնի օլիմպիական մեդալը

Բասկետբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վիտալի Ֆրիդզոնից գողացել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Կողոպտիչները մտել են մարզիկի բնակարան եւ օլիմպիական մեդալից բացի տարել են նաեւ երկու շվեյցարական ժամացույց, բջջային հեռախոս, համակարգիչներ, ֆոտոխցիկ: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնում Ռուսաստանը նվաճեց բասկետբոլի օլիմպիական մեդալ: Երրորդ տեղի համար խաղում ռուսները 81:77 հաշվով պարտության մատնեցին արգենտինացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով