11:12 27 օգոստոսի, 2012Բասկետբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի պաշտպան Վիտալի Ֆրիդզոնից գողացել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Կողոպտիչները մտել են մարզիկի բնակարան եւ օլիմպիական մեդալից բացի տարել են նաեւ երկու շվեյցարական ժամացույց, բջջային հեռախոս, համակարգիչներ, ֆոտոխցիկ: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնում Ռուսաստանը նվաճեց բասկետբոլի օլիմպիական մեդալ: Երրորդ տեղի համար խաղում ռուսները 81:77 հաշվով պարտության մատնեցին արգենտինացիներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.