12:38  ,  2 օգոստոսի, 2019

«Ռեալը» 60 միլիոն եվրո կառաջարկի «Այաքսի» կիսապաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Դոնի դան դե Բեկին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Արքայական ակումբի ղեկավարությունը պատրաստ է 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության դիմաց 60 միլիոն եվրո վճարել «Այաքսին»:

Վան դե Բեկի պայմանագիրն «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Նախորդ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանն «Այաքսի» կազմում մասնակցել է 47 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում