10:42  ,  2 օգոստոսի, 2019

Մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը

10 թիմերի մասնակցությամբ մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։ Օգոստոսի 2-ին տեղի կունենան առաջին տուրի «Շիրակ» - «Ուրարտու» եւ «Արարատ» - «Երեւան» հանդիպումները։ «Ուրարտուն» անվանափոխված «Բանանցն» է, «Երեւանը» նորամուտն է նշում Բարձրագույն խմբում։

Հաշվի առնելով այն, որ «Արարատ-Արմենիան»  խաղալու է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, առաջին տուրի «Ալաշկերտ»  - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է:

Հնարավոր է՝ հետաձգվի նաեւ «Փյունիկ» - «Լոռի» խաղը։ «Փյունիկը» եւս Եվրոպայի լիգայի երրորդ փուլում է։

Հայաստանի Բարձրագույն խումբ

Առաջին տուր

02.08. «Շիրակ» - «Ուրարտու», Գյումրի, «Քաղաքային», 17:00

02.08. «Արարատ» - «Երևան», Երևան, «Հանրապետական», 19:30

03.08. «Գանձասար-Կապան» - «Նոա», Երևան, ֆուտբոլի ակադեմիա, 19:00

04.08․ «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա», Երևան, «Նաիրի», 17:15 (հետաձգվել է)

04.08 «Փյունիկ» - «Լոռի», Երևան, «Հանրապետական», 19:30

Երկրորդ տուր

09.08. «Երևան» - «Նոա», Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 17:00

09.08. «Արարատ» - «Շիրակ», Երևան, «Հանրապետական», 19:30

10.08. «Արարատ-Արմենիա»-Գանձասար-Կապան», Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 19:30

11.08. «Լոռի» - «Ալաշկերտ», Վանաձոր, ֆուտբոլի ակադեմիա, 17:00

11.08. «Բանանց» - «Փյունիկ», Երևան, «Բանանց», 19:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում