18:16  ,  26 հուլիսի, 2019

Սուարեսը «Բարսելոնայի» ընդհանուր խմբին կմիանա հուլիսի 31-ին

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն հուլիսի 26-ին Բարսելոնայում առաջին մարզումն է անցկացրել Ամերիկայի գավաթի խաղարկությունից վերադառնալուց հետո, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

32-ամյա հարձակվողը մարզվել է անհատական ծրագրով: Սուարեսը «Բարսելոնային» կմիանա հուլիսի 31-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Բարսելոնան» ակումբի հովանավոր Rakuten ընկերության անվան ընկերական մրցաշարի խաղում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում