14:46  ,  23 հուլիսի, 2019

Գվարդիոլա․ Այս խելահեղ ժամանակացույցը կսպանի մեր խաղացողներին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհել է հագեցած խաղային ժամանակացույցից եւ լիարժեք հանգիստ պահանջել ֆուտբոլիստների համար։

«Մեր թիմի որոշ խաղացողներ կժամանեն հուլիսի 29-ին կամ 30-ին։ Նրանց անհրաժեշտ է լիարժեք հանգիստ։ Ես չեմ ցանկանում, որ նրանք անհավանական ծանր մրցաշրջանից չհանգստացած սկսեն նոր մրցաշրջանը։ Աֆրիկայի Գավաթին մասնակցած Մահրեզը դեռ նոր է ավարտել նախորդ մրցաշրջանը, իսկ մենք արդեն սկսում ենք նորը։

Այս խելահեղ ժամանակացույցը կսպանի մեր ֆուտբոլիստներին։ Մենք չենք կարող տեւական ժամանակ դիմանալ այս տեմպին։ Ֆուտբոլիստները պետք է հանգստանան, որպեսզի կարողանան բարձրակարգ խաղ ցուցադրել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Օգոստոսի 4-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի սուպերգավաթը կվիճարկեն «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում