22:43  ,  22 հուլիսի, 2019

«Բարսելոնայի» վերջին մարզումը «Չելսիի» դեմ խաղից առաջ (ֆոտո)

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Լոնդոնի «Չելսիի» դեմ հանդիպումից առաջ վերջին մարզումն է անցկացրել Տոկիոյում։

Հանդիպումը Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի կունենա հուլիսի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։30-ին։ Կատալոնական ակումբի հովանավոր ճապոնական Rakuten ընկերության անվան գավաթի խաղարկությանը կմասնակցի նաեւ ճապոնական «Վիսել Կոբեն»։

«Բարսելոնայի» եւ «Վիսել Կոբեի» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։

«Վիսել Կոբեում» են խաղում կատալոնական թիմի նախկին աստղեր Անդրես Ինյեստան ու Դավիդ Վիլյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում