12:07  ,  21 հուլիսի, 2019

Զիդանը հաստատել է, որ Բեյլը կհեռանա

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հեռանալու է։

«Մենք հույս ունենք, որ Բեյլը շուտով կհեռանա, դա կլինի լավագույն լուծումը բոլորի համար։ Աշխատում ենք նրա տրանսֆերի ուղղությամբ։ Ես Գարեթի դեմ ոչինչ չունեմ, բայց գալիս է փոփոխությունների ժամանակը։ Ես պետք է որոշում ընդունեմ, մենք պետք է փոխվենք։

Տրանսֆերը մարզիչի եւ խաղացողի որոշումն է։ Չգիտեմ՝ երբ տեղի կունենա տեղափոխությունը, բայց այն կլինի»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գարեթ Բեյլը չի մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպմանը, որն անցած գիշեր տեղի է ունեցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում։ «Ռեալը» պարտվել է 1։3 հաշվով։

Բեյլը 2013-ին է Լոնդոնի «Տոտեհեմից» 100 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English