22:03  +04,  18 հուլիսի, 2019

Սալիբան ու Զահան մոտ են «Արսենալ» տեղափոխվելուն

Ֆրանսիական «Սենթ Էթյենի» պաշտպան Ուիլյամ Սալիբան եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան մոտ են Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, հաղորդում է ESPN-ը։

18-ամյա Սալիբայի համար մրցակցությունում «Արսենալն» առաջ է անցել Լոնդոնի «Տոտենհեմից», որը նույնպես ձգտում է ձեռք բերել նրան։ Գործարքի գինը գնահատվում է 30 միլիոն եվրո։

26-ամյա կոտդիվուարցի Ուիլֆրիդ Զահան Եգիպտոսում անցկացվող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից վերադառնալուց հետո «Քրիսթալ Փելասի» ղեկավարությանը հայտնել է հեռանալու մտադրության մասին։

Զահան «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամռանը։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է նրա համար վճարել մինչեւ 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով