10:46  ,  18 հուլիսի, 2019

Յուրգեն Կլոպ․ 4 ակումբ կարող է ամեն տարի 200-300 միլիոն ծախսել, մենք չենք կարող

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս ամռանը իր ղեկավարած թիմի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Նախորդ երկու տարիներին մենք մեծ ներդրում ենք արել թիմում։ Հիմա մարդիկ ասում են, որ մենք պետք է եւս 300 կամ 200 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել։ Բայց հավանաբար չորս ակումբ կա, որ կարող է ամեն տարի այդքան գումար ծախսել, մենք չենք կարող։ Միայն «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն կարող են, հավանաբար, նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան» այդքան գումար տրամադրել տրանսֆերներին ամեն տարի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» ձեռք է բերել մեկ խաղացողի՝ 17-ամյա հոլանդացի պաշտպան Սեպ վան դեն Բերգին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում