15:09  +04,  17 հուլիսի, 2019

«Նյուքասլն» ունի նոր գլխավոր մարզիչ

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 58-ամյա Սթիվ Բրյուսին, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Նա փոխարինեց իսպանացի Ռաֆայել Բենիտեսին։

«Շատ ուրախ եմ եւ հպարտ գլխավորել «Նյուքասլը», որն իմ մանկության եւ հորս ակումբն է։ Մեր առջեւ դրված են մեծ խնդիրներ, բայց մենք պատրաստ ենք ընդունել մարտահրավերը»,- Բրյուսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրյուսը նախկինում աշխատել է «Բիրմինգհեմում», «Ուիգանում», «Սանդերլենդում», «Հալ Սիթիում» եւ «Աստոն Վիլայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ