13:39  +04,  15 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի եւ հայ համայնքի հետ (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիում է ունեցել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում եւ գրել, որ հաճելի հանդիպում էր։

Լոնդոնի «Արսենաշը» շարունակում է մարզումները Լոս Անջելեսում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պատրաստվում է այս մրցաշրջագայության առաջին ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 16-ին։ Անգլիական թիմը կմրցի «Կոլորադո Ռեփիդսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս