14:32  +04,  14 հուլիսի, 2019

Ալեքսանդր Կարապետյանը՝ Ռուսաստանի առաջնությունում իր նորամուտի մասին

Հայաստանի հավաքականի հարձակվող, ռուսական «Սոչիի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում իր նորամուտի մասին։

«Հենց առաջին խաղում ուժեղ մրցակից էր՝ «Սպարտակը»։ Բայց մենք լավ խաղացինք, կարգապահ գործեցինք։ Այս կազմով մարզվել էինք ընդամենը մոտ մեկ շաբաթ։ Բոլոր տղաները գերազանց դրսեւորեցին իրենց։

Իհարկե, ցավալի էր գոլ բաց թողնել վերջին րոպեին։ Մենք արժանի էինք հաղթանակի կամ առնվազն մեկ միավորի։ Ես լավ հնարավորություն ունեի աչքի ընկնել նորամուտի խաղում, բայց չստացվեց»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Սոչին» Մոսկվայում «Սպարտակին» պարտվել է նվազագույն հաշվով, 31-ամյա հայ հարձակվողը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով