14:32 14 հուլիսի, 2019Հայաստանի հավաքականի հարձակվող, ռուսական «Սոչիի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում իր նորամուտի մասին։
«Հենց առաջին խաղում ուժեղ մրցակից էր՝ «Սպարտակը»։ Բայց մենք լավ խաղացինք, կարգապահ գործեցինք։ Այս կազմով մարզվել էինք ընդամենը մոտ մեկ շաբաթ։ Բոլոր տղաները գերազանց դրսեւորեցին իրենց։
Իհարկե, ցավալի էր գոլ բաց թողնել վերջին րոպեին։ Մենք արժանի էինք հաղթանակի կամ առնվազն մեկ միավորի։ Ես լավ հնարավորություն ունեի աչքի ընկնել նորամուտի խաղում, բայց չստացվեց»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Սոչին» Մոսկվայում «Սպարտակին» պարտվել է նվազագույն հաշվով, 31-ամյա հայ հարձակվողը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.